Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Հայ մարդու երկու տեսակ

Հայ մարդու երկու տեսակ
08.08.2023 | 17:18

Կարդացեք շրշափակված Արցախի Վերին Հոռաթաղ գյուղի գյուղապետ Գրիշա Մարտիրոսյանի խոսքը.

«Լավ, ենթադրենք՝ շատ կերանք, հետո որտե՞ղ ենք ապրելու: Քիչ կուտենք, բայց հայրենիք կունենանք»:

Ահա թե ինչպիսին պետք է լինի արժանապատվություն ունեցող մարդու, հայի մտածողությունը։

Ցավոք, նման մտածողությունը խորթ է շատ շատերին, որոնք պատրաստ են հրաժարվել հայրենիքից՝ հանուն մի փոր հացի։

Եվ այսօր Հայաստանում իշխանության են եկել հենց նման անարժանապատիվ, միայն սեփական ստամոքսի մասին մտածող, ողորմելի ՔՊ-ականները՝ իրենց դավաճան-բռնապետիկի գլխավորությամբ։ Արցախի և Հայաստանի համար այս օրհասական օրերին նայում ես, օրինակ, Հայաստանի ԱԺ խոսնակի դեմքին, և թվում է, որ նա աշխարհի ամենաերջանիկ մարդն է։

Էլ չեմ խոսում հայրենի Արցախն ուրացած, ողորմելի, բայց նույնպես երջանիկ ԱԽ քարտուղարի մասին։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ